Լրահոս

30.08.2011 10:13


Եմենցի զինծառայողները ոչնչացրել են «Ալ Քաիդայի» 28 զինյալների

Եմենցի զինծառայողները ոչնչացրել են «Ալ Քաիդայի» 28 զինյալների

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Եմենի Զինված ուժերի ներկայացուցիչները ոչնչացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբի 28 զինյալների, իսկ 38-ին վիրավորել: Եմենի հարավում տեղի ունեցած գործողության ժամանակ կորուստներ է կրել նաև կառավարական բանակը՝ զոհվել է 10 զինծառայող, 30–ը վիրավորվել է: Զինծառայողների և ահաբեկիչների միջև բախումը տեղի է ունեցել Զինջիբար քաղաքի մոտակայքում: Կառավարական զորքերը փորձել են իրենց վերահսկողության տակ վերցնել տարածքը, որը երկրում սկիզբ առած ներքին հուզումների հետևանքով անցել էր «Ալ Քաիդայի» ձեռքը: Նշենք, որ մարտին սկիզբ առած հակակառավարական խռովությունների հետևանքով Եմենում խիստ ակտիվացել էր «Ալ Քաիդան», որն իր վերահսկողության տակ էր վերցրել երկրի 5 նահանգները:

Այս խորագրի վերջին նյութերը