Խմբագրական

25.05.2022 18:40


Նիկոլը՝ Ալիևից ավելի Իլհամ

Նիկոլը՝ Ալիևից ավելի Իլհամ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ Իլհամ Ալիևն այդքան էնտուզիազմով չի պայքարել ու պայքարում, որքան դա արել և անում է Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը պարզ է՝ արդարացնել սեփական ձախողումներն ու քարոզչական հող նախապատրաստել նոր զիջումների համար։
Նիկոլ Հեյդարի՞չ
Նույնիսկ Ալիևն է հայտարարել, որ Մադրիդյան սկզբունքների համաձայն իրեն ճնշում էին, որ ընդունի Արցախի անկախությունը։ Իսկ ահա Նիկոլն ասում է, որ Մադրիդյան սկզբունքներն Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում էր։ Ստում է ու ֆռռացնում, այն էլ՝ լկտի ձևով։
1991–ի դեկտեմբերի 10–ի անկախացման հանրաքվեից հետո լայնամասշտաբ պատերազմ է եղել, փոխվել է Արցախի հանրապետության տարածքը, 1994–ի զինադադարից հետո ստացել ենք լիսաբոնյան խայտառակություն (1996–ին ամբողջ աշխարհն ընդունում էր Արցախն Ադրբեջանի կազմում), որից հետո եղել է 1998–ի իշխանափոխությունը։ Նոր իշխանությունների տիտանական աշխատանքների շնորհիվ աշխարհը Մադրիդյան սկզբունքների համաձայն ընդունել է, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն՝ առանց սահմանափակումների։
Որպես փոխզիջում հայկական կողմը համաձայնել է Արցախի կարգավիճակի հետ կապված ևս մեկ՝ վերջնական հանրաքվեի, քանզի միայն այդ դեպքում միջազգային հանրությունը կճանաչեր Արցախի կարգավիճակի միջազգային լեգիտիմությունը, ինչը ոչ թե Արցախի անկախության նշաձողի իջեցում է, այլ գերբարձրացում՝ միջազգային ճանաչման հեռանկարով։
Ինչ վերաբերում է ադրբեջանցի փախստականների վերադարձին ու նրանց՝ սպասվելիք հանրաքվեին մասնակցելուն, ապա դա էլ էր փոխզիջում, բայց պարզից էլ պարզ է, որ ադրբեջանիցների տեսական ու ենթադրյալ վերադարձը որևէ կերպ չէր կարող ազդել տեղի ունենալիք հանրաքվեի՝ 1991–ից տարբերվող արդյունքների վրա, քանզի Արցախի բնակչության կազմը պահպանվելու էր ԼՂԻՄ կազմի 1988–ի ազգային համամասնությունով, այսինքն՝ հայերի ճնշող մեծամասնությամբ։ Սա՛ է իրականությունը, մնացածը ադրբեջանամետ քարոզ է, սեփական ձախողումներն ու դավաճանությունն արդարացնելու փորձ։
Ինչ վերաբերում է Ալիևի չհամաձայնելուն, ապա ո՞վ է ասում, որ դա անպայման նշանակում էր, որ պետք է պատերազմ սկսվի։ Բանակցությունները կարող էին տևել տարիներ ու տասնամյակներ, ինչպես որ աշխարհի բազմաթիվ հակամարտություններ։ Բնական է, որ Ալիևը պետք է բողոքեր, որ իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը, մենք էլ պետք է մեր դիրքերը չզիջեինք։ Նիկոլը եկավ ու փլուզեց բանակցային գործընթացը՝ հիմարաբա՞ր, թե՞ կանխամտածված, «հերձումը» ցույց կտա։
Փաշինյանը, հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում Արցախը դիտարկվում էր որպես Ադրբեջանի մաս, դառնում է ավելի Իլհամ, քան Ալիևը։ Բացի այդ՝ նա իր համար ալիբի է ապահովում՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար՝ «Ես ի՞նչ կարող էի անել, նախկիններն արդեն Արցախը հանձնել էին» դեմագոգիկ լոզունգի շրջանակներում։
Հանուն սեփական աթոռի ու կաշվի փրկության՝ Նիկոլն այնպիսի հայտարարություններ է անում ու քայլեր իրականացնում, որ ամեն օր ավելացնում է սեփական հանցանքներն ու քրեական հոդվածները։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը