Լրահոս

26.08.2011 10:59


Մեքսիկայի խաղատան վրա հարձակման զոհերի թիվը հասել է 51–ի

Մեքսիկայի խաղատան վրա հարձակման զոհերի թիվը հասել է 51–ի

Մեքսիկայում խաղատան վրա զինված խմբի հարձակման զոհերի թիվը հասել է 51–ի։ Շատ վիրավորներ ծանր վիճակում են, հետևաբար զոհերի թիվը կարող է մեծանալ։

Մոտ 2 տասնյակ զինված մարդիկ ներխուժել են «Կազինո Ռոյալ» խախատունը, ցողել են այն դյուրավառ հեղուկով և այրել։

Վարկածներից մեկի համաձայն՝ հարձակման թիկունքում կարող է թմրավաճառների խմբերից մեկը կանգնած լինել, ովքեր վախեցնում են տարբեր հաստատությունների տերերին, նրանցից գումար պահանջում, իսկ մերժում ստանալով՝ այրում դրանք։

Այս խորագրի վերջին նյութերը