Լրահոս

25.08.2011 14:45


Պետրոս Մակեյան. «Այս իշխանությունը էս որակով, հնարավոր չէ, որ գնա զիջումների»

Պետրոս Մակեյան. «Այս իշխանությունը էս որակով, հնարավոր չէ, որ գնա զիջումների»

ՀԱԿ կազմում ընդգրգված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Գյումրիում պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե իշխանությունների հետ 6 հանդիպումից հետո ինչպիսի՞ միջանկյալ արդյունքների է հասել ՀԱԿ-ը, և արդյոք արդյունավետ համարո՞ւմ է այդ բանակցությունները, նշել է.

Մեր կուսակցությունը Կոնգրեսի կազմում լինելով, բնականաբար, կողմ ենք եղել երկխոսությանը, բայց կուսակցության ներսում քննարկումների ժամանակ զգալի մասով կարծիք են հայտնել, որ որևէ արդյունք այս բանակցություններից ակնկալել հնարավոր չէ, այս իշխանությունը էս որակով, հնարավոր չէ, որ գնա զիջումների, որովհետև իշխանությունը զիջել՝ կնշանակի շատ բան զիջել,–ասել է Պետրոս Մակեյանը:

Հարցին, թե ինքը՝ որպես կուսակցության ղեկավար, կիսո՞ւմ է այդ մոտեցումը, պատասխանել է.

–Ես էդ տեսակետին եմ, որ նոր, դրական կամ բարեփոխիչ դեմքով իշխանությունների հանդես գալը իրականությանը չի համապատասխանում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը