Լրահոս

25.08.2011 10:24


«Apple»–ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել

«Apple»–ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել

«Apple» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը հրաժարական է տվել: Ջոբսը զբաղեցրել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, իսկ նրա փոխարեն, Ջոբսի խորհրդով, նշանակվել է Թիմ Քուկը: 55-ամյա Սթիվ Ջոբսի հրաժարականի պատճառը թերևս առողջական խնդիրներն են։

«Միշտ ասել եմ՝ երբ գա այն օրը, երբ, որպես գլխավոր տնօրեն, չեմ համապատասխանի իմ պարտականություններին, կհայտնեմ ձեզ այդ մասին։ Ցավոք, այդ օրը եկավ»,–ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում գրել է Ջոբսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը