Կարծիք

17.05.2022 11:09


Սա «ուրախ» ավտոբուսն է․ ոստիկանության բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա

Սա «ուրախ» ավտոբուսն է․ ոստիկանության բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա

Սա «ուրախ» ավտոբուսն է: Մոտավորապես 8 անց 30-ից այս ավտոբուսում մեր տասից ավելի քաղաքացիներն են: Նրանց բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիայից: Այս ավտոբուսը հասցրել է լինել Արաբկիրի, Զեյթունի բաժիններում, փորձել է շեղվել դեպի Մասիվ, հետո մտափոխվել է, այնուհետև Էրեբունի բաժին, բայց էլի ապարդյուն:

Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա: Չգիտեմ, թե ուր կտանի ճանապարհը «ուրախ» ավտոբուսին, բայց շուտով 3 ժամը լրանում է:

Բարի ճանապարհորդություն, ընկերներ:

Հուսամ հասցրեցիք հիանալ Երևանի գեղեցկությամբ։

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը