Լրահոս

24.08.2011 15:17


Իրանը դատական հայց է ուղղել Ռուսաստանի դեմ

Իրանը դատական հայց է ուղղել Ռուսաստանի դեմ

Իրանը  Ռուսաստանի՝ С-300 հրթիռային համակարգերի մատակարարման գործընթացի կասեցման համար նրա դեմ դատական հայցով դիմել է միջազգային դատարան։

«Իրավական տեսանկյունից մենք գտնում ենք, որ С-300 հրթիռային համակարգերի մատակարարման գործընթացի կասեցումը չի մտնում ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի մեջ։ Մենք մեր հայցն ուղղել ենք, որպեսզի դատարանի որոշումն օգնի Ռուսաստանին իրականացնել հրթիռային համակարգերի մատակարարումը, որպեսզի Ռուսաստանն ունենա իրավական հաղթաթուղթ»,–Մոսկվայում հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին։

Այս խորագրի վերջին նյութերը