Լրահոս

24.08.2011 15:13


Ստեփան Սաֆարյան. «ՀԱԿ–ի թիվ մեկ մրցակիցը ԲՀԿ–ն է»

Ստեփան Սաֆարյան. «ՀԱԿ–ի թիվ մեկ մրցակիցը ԲՀԿ–ն է»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Հայելի» ակումբում որպես քաղաքագետ հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսի չափավոր ընդդիմադիր կեցվածքն այն ընտրազանգվածի դաշտում է, որ դաշտում եղել ու գործում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

–Ես կարծում եմ, որ ՀԱԿ–ի թիվ մեկ մրցակիցը ԲՀԿ–ն է, ո՛չ ՀՀԿ–ն, ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ ՀՅԴ–ն։ Հետևաբար, ՀԱԿ–ը ոչ «Ժառանգություն»–ից կարող է ձայներ տանել, ոչ էլ տանելու է։ Թե ինչպե՞ս կավարտվի նույն ընտրազանգվածի համար ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի ընտրապայքարը որպես ո՛չ արմատական ընտրազանգվածի համար պայքարող ուժեր, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա,–ասել է Ս. Սաֆարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը