Լրահոս

24.08.2011 13:13


Սևանում կորած 5-ամյա տղան հայտնաբերվել է

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 23-ին Սևանում կորած 5-ամյա երեխան գտնվել է: Ըստ ԱԻՆ հաղորդագրության, Սևանա լճի Աֆրիկյան լողափից մոտ 150 մ հեռավորության վրա, հանգստյան գոտում անհետացել էր 5 տարեկան Էդուարդ Սիրամարգյանը: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ողջ գիշեր շարունակվող որոնողական աշխատանքներից հետո օգոստոսի 24-ին, առավոտյան ժամը 10.30-ին Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի անդամներ Արտավազդ Գալստյանը, Գեղամ Մարգարյանը և Վալտեր Ստեփանյանը Սևանի հիվանդանոցին հարակից ճահճուտներում հայտնաբերել են 5-ամյա Էդուարդ Սիրամարգյանին` միանգամայն անվնաս վիճակում:

Այս խորագրի վերջին նյութերը