Լրահոս

24.08.2011 12:27


Թուրքագետ. «Հայաստանը պե՛տք է հետ վերցնի իր ստորագրությունները»

Թուրքագետ. «Հայաստանը պե՛տք է հետ վերցնի իր ստորագրությունները»

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը ճիշտ է համարում, որ Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունները հայ–թուրքական արձանագրություններից։

–Թուրքիան ոչ մի հետաքրքրություն չունի այդ արձանագրությունների նկատմամբ, և ինչո՞ւ պետք է մենք շարունակենք հետաքրքրություն ցուցաբերել,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ռ. Սաֆրաստյանը։–Հիմա արդեն բացարձակ իմաստ չունի ՀՀ–ի ստորագրությունները պահելը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Թուրքիայի նոր գումարման խորհրդարանն անվավեր է ճանաչել 2009թ. Ցյուրիխում սրոտագրված այդ արձանագրությունները։ Թեև այս քայլը թելադրված էր Թուրքիայի օրենսդիր մարմնի կանոնակարգ–օրենքով, իսկ հետագայում պատգամավորները կարող են հայ–թուրքական արձանագրությունների վավերացման հարցը նորից ընդգրկել օրակարգում, սակայն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ թուրքերը դա չեն անի։

–Թուրքիայի կառավարությունը ոչ մի նախանշան չի ցուցաբերում, որ դրական միտումներ ունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար,–ընդգծել է թուրքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը