Լրահոս

23.08.2011 09:21


Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ժողովրդական շարժման միության անդամներ Գի Տեսիեին, Ժակ Ռեմիլեին, Ժորժ Կոլոմբիեին եւ Վալերի Բուայեին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման մեջ` բարձր գնահատելով նրա գործունեությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարել խորհրդարանական կապերի ընդլայնումը` ընդգծելով Արցախի հատուկ շահագրգռվածությունն այդ հարցում: Երկուստեք նշվել է նաեւ փոխգործակցության հետագա խորացման եւ այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման մասին:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի նախագահի մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը