Լրահոս

22.08.2011 15:48


Կիրկորովը խնդրել է Կամալիայի ձվաբջիջը

Կիրկորովը խնդրել է Կամալիայի ձվաբջիջը

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ուկրաինուհի երգչուհի Կամալիայից ձվաբջիջ է խնդրել, քանի որ ցանկանում է հայր դառնալ: Տևական ժամանակ է՝ Կիրկորովը փնտրում էր մեկին, ով կռադնար իր ապագա երեխայի մայրը։ Վերջապես ընտրությունը կանգ է առել Կամալիայի վրա։ «Մանկական նոր ալիք» մրցույթի ժամանակ երգչուհին հայտնել է, որ մի քանի ամիս առաջ Կիրկորովն իրեն խնդրել է ձվաբջիջ նվիրել: Սկզբից այդ խնդրանքը Կամալիային տարօրինակ է թվացել, բայց հետո որոշել է չմերժել Կիրկորովին։ Կամալիան Կիրկորովին կնվիրի իր ձվաբջիջը միայն, իսկ երեխան կծնվի փոխարինող կնոջից։

Այս խորագրի վերջին նյութերը