Լրահոս

22.08.2011 11:51


Քիմ Քարդաշյանի հարսանիքի առաջին լուսանկարները

Հայազգի հայտնի մոդել 30–ամյա Քիմ Քարդաշյանը և նրա ընտրյալ՝ «New Jersey Nets» թիմի 26-ամյա բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը, օգոստոսի 20–ին ամուսնացել են։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքում գտնվող 200 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը։ Այն պատկանում է «Google» ընկերության նախկին գործադիր տնօրենին։ Քարդաշյանը կրել է հայտնի դիզայներ Վերա Վանգի փղոսկրագույնի հարսանեկան զգեստ, իսկ հետո երկու անգամ զգեստափոխվել է։ Քրիսի հագին «Ermenegildo Zegna» ապրաքանիշի զգեստ է եղել: Հարսանիքին հրավիրված է եղել ավելի քան 440 մարդ։ Քիմի և Քրիսի հարսանյաց արարողության լուսանկարները ներկայացնելու իրավունքը 2,5 մլն դոլարով ձեռք է բերել «E!»–ն։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը