Լրահոս

20.08.2011 11:29


Հեռախոսներ Orange-ում ավելի մատչելի գնով` Ամեն ամիս ծառայության հետ

Orange-ը ներկայացրեց աննախադեպ առաջարկ միշարք հեռախոսների համար, որոնք հատկապես վայելում են հետաքրքրություն մուլտիմեդիա ծառայությունների և շարժական ինտերենտից օգտվողների շրջանում: Մինչև սեպտեմբերի 30-ը բաժանորդագրվելով Ամեն ամիս ծառայության սակագնային պլաններից որևէ մեկին մեկ տարի ժամկետով` կարելի է ձեռք բերել նոր Samsung, Alcatel կամ HTC ապրանքանիշերի հեռախոս և վերջինիս համար վճարված գումարի մի մասն օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու համար:

Կախված հեռախոսի մոդելից` որպես Orange-ի ծառայությունների համար կանխավճար կդիտարկվի վճարված գումարի 25-ից 60%-ը: Օրինակ, ձեռք բերելով HTC Wildfire S մոդելը և բաժանորդագրվելով Ամեն ամիս 4000 սակագնային պլանին` բաժանորդը հետագա 10 ամիսների ընթացքում այլևս չի մտածի ամսական բաժանորդագրության վարձի մասին, քանի որ սմարթֆոնի համար վճարված գումարից 40,000 դրամը կօգտագործվի որպես ամսական վճար:

Բոլոր հեռախոսների գները և կանխավճարի տոկոսները ներկայացված են ստորև.

հեռախոսի մոդելը վճարված գումարը որից հեռախոսի համար կանխավճար Orange ծառայություններից օգտվելու համար
Samsung E1182 25,000 դրամ 10,000 դրամ 15,000 դրամ
Samsung S3850 70,000 դրամ 45,000 դրամ 25,000 դրամ
Samsung S5260 70,000 դրամ 45,000 դրամ 25,000 դրամ
Alcatel OT-710D 40,000 դրամ 24,000 դրամ 16,000 դրամ
Alcatel OT-890D 60,000 դրամ 40,000 դրամ 20,000 դրամ
Alcatel OT-990 100,000 դրամ 70,000 դրամ 30,000 դրամ
HTC Wildfire S 150,000 դրամ 110,000 դրամ 40,000 դրամ

Այս խորագրի վերջին նյութերը