Մեկնաբանություն

29.04.2022 13:16


Նիկոլ Փաշինյանի հեռացման 3 գլխավոր պատճառների մասին

Նիկոլ Փաշինյանի հեռացման 3 գլխավոր պատճառների մասին

Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, կամ հանրությանը դիմադրելու դեպքում՝ հեռացվի, երկրորդ կարծիք չկա։ Նրա իշխանության գալն էր անբնական, հեռացումը կլինի բնական։

Նիկոլ Փաշինյանի հեռացման գաղափարն արդեն տիրել է մարդկանց սրտերն ու հոգիները։ Մարդիկ արդեն սեփականաշնորհել են Նիկոլի հեռացման գաղափարը։ Իսկ դա նշանակում է, որ որքան դիմադրի «ժողվարչապետը», այնքան կմեծացնի ցնցումների հավանականությունը։ Նա 2008–ի մարտի 1–ի արյան միջոցով եկավ իշխանության, հիմա գոնե առանց արյուն պետք է հեռանա։

Ցնցումներ մեր երկրին պետք չեն, հետևաբար՝ հանրային լայն մոբիլիզացիայով պետք է ստիպել Փաշինյանին հեռանալ՝ առանց մեր երկրին հերթական վնասը տալու։

Փաշինյանի հեռացման անհրաժեշտությունը հիմնավորվում են բազմաթիվ գործոններով պայմանավորված, բայց կան 3 գլխավոր պատճառներ, որոնք անհնարին են դարձնում Նիկոլի վարչապետ մնալը։

Պատճառ 1–ին

2020-ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է կա՛մ ինքնասպան լիներ, կա՛մ հեռանար պետական կառավարումից ու քաղաքականությունից ընդմիշտ։ Սակայն նա նախընտրեց աթոռից կառչած մնալն ու ընտրակեղծիքներով վերարտադրվելը։

Թե ինչու չհեռացվեց նա քաղաքական ուժերի կողմից, այլ խոսակցության թեմա է։ Տվյալ դեպքում խնդիրն այն է, որ Հայաստանն ու Արցախն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, աշխարհին ներկայանում են պարտության, նվաստացման դեմքով, ինչը զրոյացնում է մեր բոլոր դիվանագիտական ու այլ հնարավորությունները։

Նիկոլն իր վարչապետությամբ սպանում է ոչ միայն մեր երկրի ներկան, այլ նաև՝ ապագան ճիշտ այնպես, ինչպես Նիկոլի ավտաշարասյան մեքենան սպանեց կնոջն ու դեռ չծնված նրա երեխային։

Նիկոլը պարտության խորհրդանիշն է և պետք է հեռանա, որպեսզի մեր երկիրը շանս ստանա։

Պատճառ 2–րդ

Առաջին պատճառը նշելուց հետո կարելի էր չշարունակել, բայց ամեն դեպքում կան նաև այլ պատճառներ, որոնց ազդեցության տակ Նիկոլը պետք է հեռանա։

Բանն այն է, որ հետպատերազմական փուլում Նիկոլ Փաշինյանը որդեգրել է, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան բացելու ուղին, ինչը բերում է նոյեմբերի 9–ից շատ ավելի վատ կապիտուլյացիայի։

Փաշինյանը բավարարել ու բավարարում է թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները և մտել է մի այնպիսի գործընթացի մեջ, որը նոր պատերազմական ռիսկեր կամ Հայաստանի վիլայեթացում, ապա՝ հայերի նոր ցեղասպանություն է բերելու։

Նիկոլն իր «Երևանը տանք, որ խաղաղ ապրենք» հայեցակարգով ոչ թե հանդարտեցրել է մեր թշնամի հարևաններին, այլ գրգռել նրանց ախորժակը. Էրդողանն ու Ալիևը արդեն Հայաստանն են որպես միջանցք դիտարկում, իսկ Նիկոլը նրանցից այս ամենի դիմաց աթոռ է մուրում։ Հետևաբար՝ Հայաստանը պետք է նոր բանակցող ունենա, որպեսզի «շողուլի» բերի հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական օրակարգերը և դրանով իսկ զրոյացնի պատերազմի ու կապիտուլյացիայի վտանգը։

Պատճառ 3–րդ

Նիկոլին այս 4 տարիների ընթացքում հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հանրությանն ու տարածել թույնի մթնոլորտ։ Նա ատելության քարոզի միջոցով բզկտել է մարդկանց, կռվացրել իրար հետ։ Սա առաջին հայացքից կարող է փոքր խնդիր թվալ, սակայն լուրջ սպառնալիք է մեր անվտանգությանը։

Նա իշխանության եկավ սիրո և համերաշխության լոզունգներով, բայց բերեց մաղձ ու անհանդուրժողականություն։

Նիկոլը թշնամության, սևերի ու սպիտակների բաժանման խորհրդանիշն է և պետք է հեռանա, որպեսզի հանրային օրգանիզմն առողջանա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը