Նիկոլ Փաշինյանի նպատակը Հայաստանը կործանելն է. հիմա հարցն այն է, թե որքանով մենք դա թույլ կտանք. Գագիկ Համբարձումյան (տեսանյութ)
Ակնհայտ է, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինելը նշանակում է Արցախի ու Հայաստանի կործանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը:
«Այստեղ հարցն արդեն այն է, որ վարչապետ կոչեցյալն ու իր ուսապարկերն արդեն անպատժելիությունից լկտիացած բացահայտ ու բացառիկ ցինիզմով հայտարարում են իրենց պլանները՝ կատարվելիք գործողությունների մասին: Դա նրանք իրականացնում են, որովհետեւ ոչ թե վատ ղեկավար են, վատ կառավարիչ ու դիվանագետ են, այլ իրենց գործը, իրենց առջեւ դրված պատվերը շատ լավ կատարում են: Իսկ պատվերի նպատակը Հայաստանը կործանելն է՝ սկսել Արցախից, հաջորդը Սյունիքը, հաջորդը Արարատի մարզը, Տավուշը, Գեղարքունիքը եւ մնացածը: Իրենք այդ ազգակործան, դավաճանական քայլերը կարող են իրականացնել ճիշտ այնչափ, որքան մենք դա թույլ կտանք: Ժողովրդական իմաստուն խոսք կա. ցանկացած լկտի լկտիանում է այնքան, որքան շրջապատը դա թույլ է տալիս: Հիմա հարցը միայն այն է, թե մենք որքան եքն դեռ համբերատար սպասելու մեր երկրի կործանմանը»,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հենց Բրյուսելի այցից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորության մասին, նա պատասխանեց. «Հիշեք, որ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը քողարկված բառապաշարով էր խոսում՝ նշելով, թե այո, մեզ ցավոտ որոշումներ են սպասվում: Մենք տեսնում ենք, որ մնալով անպատիժ, նա կամաց-կամաց սկսեց սկզբից իր մանկլավիկների շուրթերով բարձրաձայնել իր նպատակները, հետո արդեն անցավ իր կողմից բացահայտ բացառիկ ցինիզմով ազգակործան պլանների մասին խոսելուն:
Բրյուսել գնալը, այնտեղից ինչ-որ ազդակներ ստանալը, դրանք ընդամենը դետալներ են: Այստեղ կարեւոր ոչ այնքան այն է, թե որտեղից եւ որ ժամանակում ինչ ազդակ է ստացել, որքան կարեւոր է, թե ինչ են պատրաստվում անել: Արդեն անթաքույց, բացահայտ հայտարարում են՝ մենք պատրաստվում ենք ձեզ կործանել: Դա կլինի հայաթափման ձեւով, ինչպես Արցախում են պատրաստվում անել, դա կլինի տարբեր իրավիճակներ ստեղծելով եւ նոր զոհեր տալով, բայց վերջնական նպատակը երկրի կործանումն է:
Այդ անձից ամեն ինչ սպասելի է: Նա չունի բարոյականություն, էլ չեմ ասում՝ հայրենասիրություն: Նա չունի արժանապատվություն, պատվի եւ հայկական արժեքների գիտակցում: Նրա մոտ ոչ մի արգելակիչներ չկան: Հետեւաբար, մենք պետք է մտածենք ոչ թե այն, թե էլ ինչ հերթական այլանդակություն կարելի է սպասել, այլ թե որքան պետք է թույլ տանք, որ դա իրականացնի»:
Անդրադառնալով Ազատության հրպարակում ընդդիմության գործողություններին եւ ակնկալիքներին, Գագիկ Համբարձումյանն ասաց. «Բոլորս այս օրերին վճռական ու ակտիվ գործողությունների սպասման մեջ են: Բոլորն էլ հուսով են, որ սկսված ակցիաները պետք է լինեն շարունակական, կոնկրետ երկիրը փրկելու համար: Այստեղ մտածել, որ հիմա սա կանեն, հետո նորից կհանգստանան: Այդպես չպետք է մոտենանք սպասվող գործողություններին:
Կարմիր գծերը իշխանությունները շատ վաղուց են հատել: Դրանք հատվել էին դեռեւս 44-օրյա պատերազմից առաջ, սակայն հանրության համար ոչ տեսանելի: Իսկ պատերազմի ժամանակ ու դրանից հետո դրանք հատվեցին բոլորի համար տեսանելի: Մենք գործ ունենք սեփական ժողովրդին կործանելու նպատակ ունեցող անձնավորության հետ»: