Մենք ծայրահեղական չենք, իրավիճակն է ծայրահեղ, դրա համար մեր հացադուլը կոչ է մեր սերնդակիցներին․ 44-օրյա պատերազմի մասնակիցներ
Ազատության հրապարակում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը անժամկետ հացադուլ են հայտարարել։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Ավագյանը նշեց, որ հացադուլի գլխավոր դրդապատճառը Արցախի շուրջ կատարվող իրողություններն են։
«Կա համարում, որ հացադուլը ակցիա է, մենք մեկնարկից ուզում ենք ընդգծել, որ սա ոչ թե ակցիա է, այլ ռեակցիա։ Օրեր առաջ եղավ Արցախի Աժ-ի հայտարարությունը, և մենք այդ հայտարարությանը փորձում ենք համարժեք արարքով պատասխանել։ Ֆեյսբուքում հայտարարություն անելը բավարար չէ։ Հայրենիքը և հայրենասիրությունը պահանջում են համարժեքություն։ Մենք այստեղ ենք, ոչ թե անձեր, այլ որպես մտահոգության մարմնավորում»,-ասաց Արթուր Ավագյանը։
Նվեր Կիրակոսյանը ընդգծեց՝ եթե երկրում առկա խնդիրների պատճառը իշխանությունն է, ուրեմն իրենք չեն վախենում ասել, որ պետք է իշխանափոխություն լինի։
«Այսօր մեզ մտահոգությունն է բերել այստեղ, մենք ծայրահեղական չենք, բայց իրավիճակն է ծայրահեղ, եթե սա պետք է որակվի որպես ծայրահեղական քայլ, ապա դա թելադրված է հենց այս իրավիճակից։ Մեր խնդիրը մեր սերնդի ներկայացուցիչների անհոգությունն է այս պայմաններում, այս քայլով մենք նպատակ ունենք անհոգության վիճակից քայլ անել դեպի մտահոգվածություն։ Ամեն մարդ պետք է հասկանա՝ իր գործնական քայլը որն է, մեր գործնական քայլը ստեղծված իրավիճակին, սա է, որը, ըստ էության, կոչ է»,-ասաց անժամկետ հացադուլ իրականացնող Նվեր Կիրակոսյանը։

Աղբյուրը՝ tert.am