Չի կարելի տանը նստել ու ասել՝ այս մեկը հին է, այս մեկը նոր է,«հներ» խոսքով մեր տունը քանդեցին․ Հրանտ Թոխատյանը՝ Ազատության հրապարակում
Ազատության հրապարակ չգալով հարց չի լուծվում, տանը նստելով հարց չի լուծվում․ այն մեկը հին է, այն մեկը նոր է, այդ մտածելակերպով առաջ չենք գնա։
Այս մասին ասել է դերասան, Հրանտ Թոխատյանը, ով գիշերը գտնվել է Ազատության հրապարակում և իր աջակցությունն է հայտնել Արթուր Վանեցյանի նախաձեռնությանը՝ գնալ անժամկետ գործողությունների ու հեռացնել իշխանությանը։
«Մեզ հիմա հանուն հայրենիքի պետք է առաջ գնալ, անկախ նրանից ով ում հետ է խմբավորված, ես խմբավորված եմ իմ ընկենրենրի հետ, ցավոք շատերը զոհվեցին, իսկ մյուսներն այնտեղ չեն, ես չէի կարող չգալ, չնայած հոգնած էի, ներկայացում ունեի, բայց պետք է գալ»,-ասաց Թոխատյանը։
Հրանտ Թոխատյանը հարցին, թե ինչո՞ւ մտավորականներից շատերը չկան, գուցե պատճառն այն է, որ ամաչում են, որ 2018–ին աջակցել են Փաշինյանին, Թոխատյանն ասաց, որ հնարավոր է․«Սիրտը պետք է բաբախի հայրենիքի համար միշտ․․․ հները, «հներ» այդ խոսքով մեր տունը քանդեցին։ Ինչ անպայման է, որ եթե այսօր այստեղ ես կամ այնտեղ, պարտադիր չէ գնաս սրա, նրա մոտ, եղիր այստեղ, արա քոնը, քոնն առաջ տար։ Ես դիմում եմ իմ հանդիսատեսին՝ չի կարելի տանը նստել,ինչպես կարելի է «Նազար–Նազար» ներկայացումը նայել ու գնալ տանը նստել»։
Ըստ Թոխատյանի՝ պառակտումը շատ խորն է, սևն ու սպիտակը տուն են քանդում․ «Որ ասում եք՝ մտավորականություն, որ եկավ ի՞նչ է անելու, հետևի՞ց գալու են, չէ, որովհետև անգամ հեղինակային խոսք չի մնացել, իսկ մտավորականներ այստեղ շատ կան, պարտադիր չէ, որ էկրանից հայտնի լինեն»։

Աղբյուրը՝ tert.am