Քաղաքական

15.04.2022 15:11


Նիկոլ Փաշինյանը Վիգեն Խաչատրյանի շուրթերով փորձում է վարկաբեկել հայ ժողովուրդի 88 թվականի ղարաբաղյան շարժումը

Նիկոլ Փաշինյանը Վիգեն Խաչատրյանի շուրթերով փորձում է վարկաբեկել հայ ժողովուրդի 88 թվականի ղարաբաղյան շարժումը

Վիգեն Խաչատրյանի երեկվա ելույթը ավելի առաջ գնաց, քան նախօրեին նրա կողմից հայտարարված այն «միտքը», թե «...սխալ էր համարել, որ Արցախը չէր կարող մնալ Ադրբեջանի կազմի մեջ...»:

Երեկ նա իր միտքը շարունակելով, հայտարարեց, որ «...ընդհանրապես ողջ 88 թվականի շարժման հետևանքով հայերը ստիպված հեռացան դաշտային Ղարաբաղից...»:

Այսպիսի տեսակետ չէր հնչել վերջին 30 տարվա ընթացքում, ոչ միայն երկրի պառլամենտում, այլև քաղաքական դաշտում առհասարակ:

Ասել, որ Վիգեն Խաչատրյանը հնչեցրեց միայն իր տեսակետը, միամտություն է: Նա, ըստ էության, փորձում է ասել այն, ինչ ներկա պահին չի ասում Փաշինյանը:

Վերջինս որոշել է արմատական ռեվիզիայի ենթարկել հայ ժողովուրդի պատմությունը, որպեսզի, ըստ նրա «...հնարավոր լինի խաղաղության դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ...»:

Հենց այդ գործընթացի նախապատրաստական փուլի համար է Վիգեն Խաչատրյանի շուրթերով հնչեցվում նման մտքերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը