Լրահոս

29.07.2011 10:43


ԱՄՆ–ն այս տարի ֆինանսական օգնություն չի՞ տրամադրի Արցախին

ԱՄՆ–ն այս տարի ֆինանսական օգնություն չի՞ տրամադրի Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսական հատկացումների կոմիտեի պետական և արտասահմանյան գործերով ենթահանձնաժողովը հավանություն է տվել արտաքին ֆինանսական հատկացումների օրինագծին՝ համաձայն որի 2012–ին Հայաստանին նախատեսվում է տրամադրել 40 մլն դոլարի չափով ֆինանսական օգնություն։

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեից հայտնում են, որ օրինագիծը չի ենթադրում ֆինանսական օգնություն Լեռնային Ղարաբաղին։ Մինչ այդ ամեն տարի Լեռնային Ղարաբաղին հատկացվում էր մարդասիրական օգնություն։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն նամակով դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով Հայաստանին տրամադրել 60 մլն դոլար, իսկ ԼՂՀ–ին՝ 10 մլն, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պահպանվի ռազմական ուժերի հավասարակշռությունը։

Ֆինանսական օգնության մասին օրինագիծը կքննարկվի օգոստոսի 3–ին։

Այս խորագրի վերջին նյութերը