Լրահոս

29.07.2011 10:15


Սպասուհին ԱՄՀ նախկին տնօրեն Ստրոսս Կանի դեմ քաղաքացիական հայց էլ կներկայացնի

Սպասուհին ԱՄՀ նախկին տնօրեն Ստրոսս Կանի դեմ քաղաքացիական հայց էլ  կներկայացնի

Ինչպես հայտնում է «AFP» գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար  Դոմինիկ Ստրոսս Կանին սեռական բնույթի ոտնձգություններում մեղադրող հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալոյի փաստաբանները հայտնել են, որ  սպասուհին պատրաստվում է Ստրոսս Կանի դեմ հայց ներկայացնել նաև քաղաքացիական դատարան։

Փաստաբանների խոսքերով՝ քաղաքացիական հայց կներկայացվի այն դեպքում, եթե դատախազները չկարողանան Ստրոսս Կանի դեմ քրեական գործը հասցնել դատական վճռի։ Նա նշել է, որ հայցը դատարան կուղարկվի «շուտով», բայց հստակ ժամկետ չի նշել։

Ամերիկյան դատական փորձի համաձայն՝ քաղաքացիական հայցերի դեպքում ամենից հաճախ հայցի նպատակը լինում է պատասխանողից ֆինանսական փոխհատուցում ստանալը։

Այս խորագրի վերջին նյութերը