Լրահոս

29.07.2011 09:53


Սպանվել է լիբիական ապստամբների զորքերի հրամանատարը

Սպանվել է լիբիական ապստամբների զորքերի հրամանատարը

Լիբիայում սպանվել է ապստամբների զորքերի հրամանատար Աբդել Ֆաթթահ Յունիսը։ Այս մասին հաղորդել են Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները։ Խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ Յունիսը գնդակահարվել է անհայտ անձանց կողմից։ Գեներալի հետ սպանվել են նաև նրա երկու օգնականները։

Աբդել Ջալիլը նաև հայտարարել է, որ Կադաֆին փորձում է պառակտում սերմանել  ապստամբների մոտ։ Այնուամենայնիվ, նա անմիջականորեն չի մեղադրել Կադաֆիին գեներալ Յունիսի սպանության մեջ։

Կան տարբեր տեղեկություններ, թե ինչու էր Յունիսը ճակատից վերադարձել Բենգազի։ Կա տեղեկատվություն, որ նրան կասկածում էին Կադաֆիի հետ կապեր պահպանելու մեջ և նրան Բենգազի էին կանչել հարցաքննության համար։ Մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ Յունիսը ինքն էր որոշել այցելել Բենգազի՝ ճակատում ստեղծված իրադրության պատճառով։

Յունիսը 40 տարի ծառայել էր Կադաֆիին։ Նա եղել էր երկրի պաշտպանության և ներքին գործերի նախարար։

Այս խորագրի վերջին նյութերը