Լրահոս

27.07.2011 17:35


Ահմադինեջադը Թուրքմենստանի նախագահին ինքնաթիռ է նվիրել

Ահմադինեջադը Թուրքմենստանի նախագահին ինքնաթիռ է նվիրել

«CA-NEWS»–ը գրում է, որ Աշխաբադի միջազգային օդանավակայանում հուլիսի 25–ին վայրէջք է կատարել «Fajr-3» մակնիշի միաշարժիչ երկտեղանոց ինքնաթիռ։ Օդանավի դիմավորելու հանդիսությանը մասնակից են եղել Թուրքմենստանի մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների և Իրանի դեսպանատան ներկայացուցիչներ, պատվարժան ծերակույտը, մայրաքաղաքի բնակիչները, երիտասարդությունը։

Տեղեկացնենք, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովին ինքնաթիռը նվիրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ ի նշան երկու երկրների ղեկավարների միջև ստեղծմած անկեղծ բարեկամության, հարգանքի և փոխըմբռնման։ Նվերը մատուցվել էր Թեհրանում այս տարվա մարտին, երբ Թուրքմենստանի առաջնորդը Նովրուզի տոնակատարությունը նշելու նպատակով Իրան էր ժամանել։

Այս խորագրի վերջին նյութերը