Հարցազրույց

29.03.2022 15:00


Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները պասերով խաղում են. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները պասերով խաղում են. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով, Հայաստանի իշխանությունն իրեն տարօրինակ է պահում, որովհետև ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում գոնե ինչ-որ հարցեր խաղաղ ճանապարհով լուծել:

Ըստ Քոչարյանի, կարելի է մտածել, որ հարմար առիթ էր հարկավոր, որ այդ հարցն առաջանար. «Գուցե ուղիղ կապով պայմանավորվածությո՞ւն է եղել, որ եկեք իրավիճակը բարդացնենք, որ խաղաղության պայմանագիրն օրակարգ բերենք կամ Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործելով ուղիղ կապը, փորձ են անում տարածաշրջանում ինչ-որ պրոցես սկսել, որպեսզի Ռուսաստանին շեղեն ուկրաինական ճակատից: Այստեղ կարելի է ասել, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայստանի իշխանությունները նույն ուղեծրում են գտնվում և պասերով իրար հետ խաղում են»:

Այս խորագրի վերջին նյութերը