Կարծիք

14.03.2022 11:31


Պատերազմը խիստ հավանական է, որ կսկսի ապրիլի սկզբին

Պատերազմը խիստ հավանական է, որ կսկսի ապրիլի սկզբին

Պատերազմը խիստ հավանական է, որ կսկսի ապրիլի սկզբին (սիմվոլիզմը թշնամուն հատուկ է, իսկ ապրիլին սկսվել էր 4-օրյա պատերազմը): Հենց սրա համար էլ թշնամին կազմակերպել է հումանիտար ճգնաժամ Արցախում`նախապատրաստվում է երկրորդ բախմանը:

Պատերազմը ներքին տեսանկյունից ուղղված է ընդդեմ Հայաստանի, արտաքին տեսանկյունից` ՌԴ դիրքերի թուլացման:

Սա էլ ապացուցվում է նրանով, որ վերջերս թշնամին գնդակոծել էր ՌՈՒՍ խաղաղապահներին, ովքեր ԱՐՑԱԽԸ պաշտպանող ՄԻԱԿ ռազմական միավորն են:

Կարճ ասած` աղոթեք, որ Ուկրաինայում ՌԴ-ն որքան հնարավոր է շուտ հաղթի, իսկ Հայաստանում էլ տխմարների ու թշնամու հարճորդիների հակառուսական արշավը մարի, որովհետև միայն այդ կերպ հնարավոր կլինի զսպել թշնամու հարձակումը. իշխանության հեռացման դեպքում հնարավոր կլիներ անգամ ազատագրել կորսված տարածքները, ինչպես դա արվեց 1992-93թ խորը ռազմական ճգնաժամից հետո:

Հայաստանը չի կարող անընդհատ այս գրկից այն գիրկը թռչել կամ էլ չեզոք մնալ աշխարհաքաղաքական հարցերում. թեև Մեր Հայրենիքը, ցավոք սրտի, այլևս միջազգային լուրջ գործոն չէ, սակայն դեռևս ունի իր գլխավոր դաշնակցի մոտ կորցրած վստահությունը վերականգնելու հնարավորություն, որը իհարկե անհնարին կլինի իրագործել այս իշխանության օրոք:

Ցտեսություն

Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը