Կարծիք

13.03.2022 18:48


Կարո՞ղ եք պատկերացնել, որ ֆիալետվի տոնական փողկապով փարթամ սույն պարոնի ղեկավարած Արցախում 6-րդ օրն է՝ մարդիկ առանց գազի նստած են՝

Կարո՞ղ եք պատկերացնել, որ ֆիալետվի տոնական փողկապով փարթամ սույն պարոնի ղեկավարած Արցախում 6-րդ օրն է՝ մարդիկ առանց գազի նստած են՝

Սույնը (ձախից) Արցախի (առավել ճշմարիտ՝ այն, ինչ թողեցին Արցախից) նախագահն է, իսկ իրականում՝ Արցախից մնացած բեկորների Սոցապ. նախարարը, ում միակ գործառույթը մնացել է շենք սարքելն ու արանքում փող աշխատելը։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ ֆիալետվի տոնական փողկապով փարթամ սույն պարոնի ղեկավարած Արցախում 6-րդ օրն է՝ մարդիկ առանց գազի նստած են՝ զրկված տարրական հարմարություններից, իսկ պատճառը հետեւյալն է՝ ադրբեջանցիները վնասել են գազի միակ խողովակը ու հիմա հրաժարվում են թույլ տալ այն վերանորոգել։

6 օր առանց գազ, էլ. էներգիա արցախցին սառում է, սա տաք-տաք տոնական տրանադրությամբ մասնակցում է ՔՊ-ականների նախագահի երդմնակալության ներկայացմանը։ Ի դեպ, այն նախագահի, ով ասում է՝ հետո ի՞նչ, որ ադրբեջանցիները կրակում են։

Մարդ, որ 1 գրամ թասիբ ունենար, այս թատրոնին ներկա գտնվելու փոխարեն 1 գազատար խողովակի հարցը կլուծեր։ Թեպետ, ի՞նչ թասիբ, Շուշիում երդմնակալության արարողության ժամանակ սեփական եղբոր գերեզմանով երդվողը հիմա փակ հանդիպումներում արցունքն աչքերին է խոսում եղբոր ազատագրած Արցախը Ադրբեջանին հանձնածի մասին։

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը