Աշխարհ

27.01.2022 19:20


Bentley-ն մարտկոցով առաջին էլեկտրամոբիլի մասին է ազդարարել

Bentley-ն մարտկոցով առաջին էլեկտրամոբիլի մասին է ազդարարել

Bentley ընկերությունը հայտարարել է 2025 թվականին ապրանքանիշի մարտկոցով առաջին էլեկտրամոբիլի թողարկման պլանների մասին: Այն կարտադրվի Մեծ Բրիտանիայում, Քրյուի գործարանում: Թե կոնկրետ ինչպիսին կլինի բրիտանական ապրանքանիշի առաջին էլեկտրական մեքենան, չի նշվում, հայտնում է Gazeta-ն։

Մինչև 2030 թվականը Bentley-ն մտադիր է 12 մխոցանոց ներքին այրման շարժիչների խոշորագույն արտադրողից վերածվել բացարձակապես էլեկտրամոբիլներ արտադրողի, ինչպես նաև գործունեության բոլոր ոլորտներում հասնել ածխածնային չեզոքության: Հետագա տասը տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է 2,5 միլիարդ ֆունտ սթեռլինգ ներդնել կայուն զարգացման լուծումների մեջ:

Beyond100 կոչվող ռազմավարության շրջանակներում ընկերությունը պատրաստվում է մինչև 2023 թվականը պատրաստել Bentley-ի բոլոր երեք մոդելները՝ հիբրիդային մեքենաների կոնֆիգուրացիայով։ Դրանցից երկուսը` Flying Spur-ը և Bentayga-ն, արդեն առաջարկվում են որպես հիբրիդային մոդելներ: Մինչև 2026 թվականը շարքը բաղկացած կլինի բացառապես էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաներից՝ էլեկտրացանցից լիցքավորելու հնարավորությամբ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը