Աշխարհ

25.01.2022 20:19


Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև

Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երեկ ծանոթացել են այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցով աշխատանքներին: Նրա խոսքով՝ հաջողությամբ արդեն և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային ճանապարհներ են կառուցվում:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այս մասին Ալիևը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար և ադրբեջանակա-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասիմի հետ տեսակապով կայացած հանդիպման ժամանակ:

«Մենք դրական լուրեր ենք ստանում Հայաստանից: Հայաստանն իր կողմից նախատեսում է մեկնարկ տալ այդ աշխատանքներին: Հուսով եմ, որ հետպատերազմական ժամանակահատվածը նոր հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի համար: Իհարկե, Իրանի ներդրումն այդ աշխատանքներում շատ նշանակալի է»,-ասել է Ալիևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը