Աշխարհ

14.01.2022 21:20


COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 320 միլիոնը

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 320 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել Է 320 միլիոն 97 հազար 533: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 520 հազար 638 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 64 միլիոն 82 հազար 753 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 846 հազար 788-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 36 միլիոն 582 հազար 129-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 485 հազար 350 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 815 հազար 827 հիվանդացած, նրանցից մահացել Է 620 հազար 609 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել Է 710,6: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2603, Հնդկաստանում՝ 346, Բրազիլիայում՝ 2888 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը