Լրահոս

16.07.2011 10:33


ՄԱԿ–ում խոսում են Թուրքիայում հայերի ունեցվածքի վերադարձման մասին

ՄԱԿ–ում խոսում են Թուրքիայում հայերի ունեցվածքի վերադարձման մասին

Անհրաժեշտ է Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի վերահսկողության տակ գնվող Հայաստանի արևմտյան հատվածի հայերին պատկանող անշարժ գույքի հանդեպ իրավունքների վերականգնման գործընթաց սկսել՝ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագրի հիման վրա։ Այս մասին Ժնևի Ազգերի պալատում հայտարարել է Արևմտյան Հայաստանի հայերի վեհաժողովի նախագահ Արմենակ Աբրահամյանը։

Ինչպես նշել է Աբրահամյանը, փոխհատուցման ու իրավունքների վերականգնման գործընթացը պետք է ներառի այնպիսի անշարժ գույք, ինչպես «2538 եկեղեցի, 451 վանական համալիր, 1996 դպրոց, 29 ուսումնարան և 42 մանկատուն»։ Այս գույքը պատկանել է Արևմտյան Հայաստանի հայերին, որը գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ։ Այս գործընթացը հնարավորություն կտար իրականացնել ՄԱԿ–ի համաձայնագրի 11-րդ կետը, որի մեջ ասվում է, որ պետությունը արդյունավետ մեխանիզմների միջոցով ապահովում է իրավունքների պաշտպանությունը, որը կարող է ներառել նաև բնիկ ժողովուրդների հետ համատեղ մշակված՝ ապօրինի գրավված գույքը վերադարձնելը։ Դա վերաբերում է առանց իրենց համաձայնության կամ իրենց օրենքներն ու կարգերի խախտմամբ խլած մշակութային, մտավոր, կրոնական և պաշտամունքային սեփականությանը։

Այս խորագրի վերջին նյութերը