Լրահոս

15.07.2011 11:16


Թուրք- քրդական բախումների հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել 7 թուրք զինվոր

Թուրքիայում հերթական բախումն է տեղի ունեցել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) և թուրքական բանակի միջև։ CNNTurk–ի փոխանցմամբ՝ Դիարբեքիր նահանգում զինված առճակատման հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել 7 թուրք զինվոր։

Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 7 քուրդ զինյալ։

Թուրքական բանակը անցել է օդուժի կիրառմանը։

Այս խորագրի վերջին նյութերը