Լրահոս

13.07.2011 11:06


Լիբիայի պաշտնյաները հայտարարել են, թե երեք ամսից երկրում սով է լինելու

Լիբիայի պաշտնյաները հայտարարել են, թե երեք ամսից երկրում սով է լինելու

Լիբիայում երեք ամսից սով է սպասվում՝ ուտելիքն ու ջուրը չի հերիքի։ Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, այս  մասին երեկ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Լիբիայի գյուղատնտեսության նախարար Աբդել Մահիդ ալ–Հաուդը։

Պաշտոնյայի խոսքերով՝ երկրում հավաքվել է բերքի ընդամենը  20%–ը։ Դա կապված է Լիբիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով առաջացած վառելիքի  անբավարարության հետ։

Նախնական տվյալներով՝ այս տարի  կհավաքվի շուրջ 300 հազ. տոննա հացահատիկ։ Ալ–Հաուդը հիշեցրել է, որ Լիբիան նախկինում տարեկան շուրջ 1 մլն. տոննա հացահատիկ էր  ներկրում, սակայն Մուամար  Քադաֆիին պատկանող ներմուծող ընկերության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ներկրումը վտանգի տակ են դրել։

«Ասոշիեյթեդ փրես»–ն էլ  հայտնում է, որ բացի դա, Տրիպոլիում կարծում են, թե երեք ամսում կխափանվի ապստամբների տիրապետության տակ գտնվող էլեկտրակայնը, ինչպես նաև մատակարարող գործարանը, որը  երկրի բնակչության 70%–ին ջուր է հասցնում։

Աբդել Մահիդ ալ–Հաուդը հայտնել է, որ  այսօր արդեն գործարանի 6 տուրբիններից աշխատում է միայն մեկը, քանի որ ոչ ոք չի զբաղվում շարքից դուրս եկած սարքավորումների վերանորոգմամբ։  Նախարարը ՄԱԿ–ին և ՆԱՏՕ–ին կոչ է արել հանել գարոծարանի սարքավորումների համար պահեստամասեր ներմուծելուվրա դրված  արգելքը։

Այս խորագրի վերջին նյութերը