Լրահոս

13.07.2011 08:50


ԱՄՆ–ին դեֆո՞լտ է սպառնում

ԱՄՆ–ին դեֆո՞լտ է սպառնում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ մոտ ժամանակներում դաշնային գանձարանում հնարավոր է բավարար  գումար մնացած  չլինի, որպեսզի ժամանակին թոշակները վճարվեն։ Այս մասին նա հայտարարել է «CBS News» հեռուստաալիքին։

ԱՄՆ նախագահը հաղորդել է, թե «չի կարող երաշխավորել», որ շուրջ 27 մլն. մարդու կարող է վճարել  թոշակնեը, ում փողերը պետք է փոխանցվեին արդեն օգոստոսի 3–ին։

Օբամայի խոսքերով՝ դրա պատճառը պետական պարտքի թույլատրելի շեմի չլուծված հարցն է։

Խնդրի հետ կապված  Կոնգրեսը պետք է քվեարկի օգոստոսի 2–ին։ Պետական պարտքի ավելացումը 2012թ ֆինանսական տարվա նախագահական ծրագրի մի մասն է։ Եթե հանրապետականներն ու դեմոկրատները պետական պարտքի շեմի մեծացման հարցում համաձայնության չգան, ապա ԱՄՆ–ն կհայտարարի տեխնիկական դեֆոլտի  մասին։

Երկու կուսակցություններն էլ հայտարարում են, որ Սպիտակ տան կողմից հստակ միջոցներ  չձեռնարկելու դեպքում չեն բարձրացնի պետական պարտքի շեմը։

Դեմոկրատները, սակայն, այս հարցի լուծումը տեսնում են հարկերի բարձրացման մեջ, իսկ հանրապետականները պահանջում են պետական ծախսերի  կրճատում։

Օբաման առաջարկում է լուրջ կրճատել  պաշտպանությանն առնչվող ծախսերը և փոփոխել սոցիալական վճարումների համակարգը, ընդ որում, նա կողմ է հարկերի  բարձրացմանը։

Նախագահի առաաջրկների լուրջ ընդդիմադիրներից մեկը Ներկայացուչիների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյներն է, ով հայտարարել է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա հարկերի բարձրացում։

Այս խորագրի վերջին նյութերը