Աշխարհ

02.12.2021 21:20


Անհայտ անձը 600 000 դոլարով գնել է վիրտուալ զբոսանավ, որը գոյություն ունի միայն մետատիեզերքում

Անհայտ անձը 600 000 դոլարով գնել է վիրտուալ զբոսանավ, որը գոյություն ունի միայն մետատիեզերքում

Անհայտ անձը գնել է վիրտուալ զբոսանավ, որը գոյություն ունի միայն մետատիեզերքում։ Վիրտուալ զբոսանավը վաճառվել է մոտ 650 000 դոլարով՝ դարձնելով այն The Sandbox մետատիեզերքում երբևէ վաճառված ամենաթանկ ոչ փոխարկելի թոքենը։

Ինչպես հայտնում է Futurism-ը՝ վկայակոչելով Hypebeast-ին, Republic Realm ընկերության Metaflower Super Mega Yacht զբոսանավը վաճառվել է OpenSea NFT աճուրդի միջոցով։ Զբոսանավը կարող է օգտագործվել միայն «The Sandbox» մետատիեզերքում։ Զբոսանավի անանուն սեփականատերը կկարողանա վայելել դիջեյի՝ ամբողջությամբ թվային խցիկ, ուղղաթիռի համար վայրէջքի հարթակ և հիդրոմերսող լոգարան, գրում է Popmech-ը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը