Աշխարհ

01.12.2021 13:22


Լարսը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար մեքենաների համար

Լարսը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար մեքենաների համար

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների տեղաշարժը, մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Գերատեսչության տվյալներով՝ տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ու համակարգման ներքո։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը