Աշխարհ

26.11.2021 22:19


Պուտինը Փաշինյանին և Ալիևին ձիթենու ճյուղ է նվիրել

Պուտինը Փաշինյանին և Ալիևին ձիթենու ճյուղ է նվիրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին ձիթենու ճյուղ է նվիրել:

«Հանդիպումն օգտակար էր և ճիշտ ժամանակին: Մենք ստորագրել ենք հայտարարություն մեր հանդիպման արդյունքների մասին: Իմ ձախ կողմում դուք տեսնում եք մեր հայ և ադրբեջանցի բարեկամներին հասցեագրված նվերը՝ ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղություն և բարգավաճում: Ես լիահույս եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կիրագործվեն և կստեղծեն պայմաններ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորելու գործում հաջորդ քայլերի համար»,-նշել է Պուտինը:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը