Աշխարհ

26.11.2021 20:17


Apple-ը օգտատերերին կնախազգուշացնի «պետական» կիբեռգրոհների մասին

Apple-ը օգտատերերին կնախազգուշացնի «պետական» կիբեռգրոհների մասին

Apple-ը հայտարարել է, որ կշարունակի պետական մարմինների կողմից կիբեռգրոհների զոհ դարձած օգտատերերին ծանուցելու պրակտիկան: Ընկերությունը մանրամասն նկարագրել է այն մեխանիզմները, որոնց միջոցով իր սարքերի տերերին կտեղեկացնի նման միջադեպերի մասին, հայտնում է 3dnews.ru-ն՝ հղում անելով Engadget-ին։

Նման կիբեռհարձակումների թիրախ դարձած օգտատերը համապատասխան ծանուցումներ կստանա էլեկտրոնային փոստով, ինչպես նաև iMessages-ով՝ ուղարկելով անհրաժեշտ տեղեկատվություն Apple ID-ի հետ կապված հասցեներին և հեռախոսահամարներին։ Այցելելով appleid.apple.com՝ օգտատերը կստանա նաև «սպառնալիքի մասին ծանուցում»՝ մանրամասնելով, թե ինչ է տեղի ունեցել և երբ:

Ընկերությունն ընդգծել է, որ այս ծանուցումներով երբեք խորհուրդ չի տրվի սեղմել հղման վրա, ներբեռնել բովանդակություն կամ տարածել մուտքի տվյալներ, ներառյալ գաղտնաբառեր և հաստատման ծածկագրեր, բոլոր մանրամասները կտրամադրվեն միայն Apple ID էջում: Apple-ը տրամադրել է նաև ռեսուրսների ցանկ, եթե օգտատերը վստահ է, որ հարձակման է ենթարկվել, սակայն համապատասխան ծանուցում չի ստացել։

Այս պրակտիկան նոր չէ։ Օրինակ, Google-ը տարիներ շարունակ ծանուցում է իր օգտատերերին, երբ կիբեռհարձակումների փաստերի հաստատում է ստանում։ Apple-ի բացատրությունները, ըստ երևույթին, արդիական են NSO Group-ի և այլ մշակողների կողմից լրտեսող ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների լույսի ներքո․ նման գործիքները երբեմն օգտագործվում են ամբողջ աշխարհի պետական գերատեսչությունների կողմից՝ ակտիվիստներին և այլախոհներին հալածելու համար: Հիշեցնենք՝ վերջերս հայտնի դարձավ, որ Apple-ը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group-ի դեմ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը