Աշխարհ

24.11.2021 18:11


USB մշակողները դեմ են հանդես եկել սմարթֆոնների միասնական բնիկին

USB մշակողները դեմ են հանդես եկել սմարթֆոնների միասնական բնիկին

Սմարթֆոնների համար մեկ պորտի ներդրումը կդանդաղեցնի տեխնիկական առաջընթացը։ Այս մասին նշել է USB-IF-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ջեֆրի Ռեյվենկրաֆտը, ում հայտարարությունը հասանելի է Եվրահանձնաժողովի կայքում, փոխանցում է LentaRu-ն։

Ռեյվենկրաֆտն արձագանքել է սմարթֆոնների համար նույն բնիկը՝ USB-C-ը ներդնելու Եվրահանձնաժողովի ծրագրերին: USB բնութագրերի մշակմամբ և աջակցությամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչը քննադատել է ԵՀ-ին և դեմ արտահայտվել ընդհանուր ստանդարտի ներդրման ծրագրերին: Ըստ Ջեֆրի Ռեյվենկրաֆթի, մեկ ստանդարտի սահմանումը փոխգործունակության և ֆունկցիոնալության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև շփոթություն և վեճեր կառաջացնի:

Մասնագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Եվրահանձնաժողովը քննարկում է «EN IEC 6280-1-3:2021» և «EN IEC 6280-1-2:2021» ստանդարտների ներդրումը, որոնք արդեն հնացած են: Այսպիսով, մայիսին USB-IF փորձագետները վերանայել են ստանդարտի ներկայիս բնութագրերը՝ դրանց ավելացնելով Power Delivery տեխնոլոգիան, որն ապահովում է մինչև 240 վատտ հզորությամբ լիցքավորում։ Եվրահանձնաժողովի պաշտոնյաների կողմից ընդունված ստանդարտները, ըստ Ռեյվենկրաֆտի, նախատեսում են մինչև 15 վատտ հզորությամբ լիցքավորում։

USB-IF-ի ներկայացուցիչը նաև մտահոգություն է հայտնել, որ ֆիքսված ստանդարտները կարող են դանդաղեցնել տեխնոլոգիական առաջընթացը, քանի որ ընթացիկ զարգացումները դժվար թե կարճաժամկետ հեռանկարում ընդունվեն: ԵՄ հանձնաժողովը սեպտեմբերին ներկայացրել է USB ստանդարտի դիրեկտիվը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը