Տնտեսական

23.11.2021 10:41


Սիգարետի գինը կրկին բարձրացել է. «Ժողովուրդ»

Սիգարետի գինը կրկին բարձրացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաև տեղական արտադրության սիգարետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղական արտադրության ծխախոտներից որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով:

Օրինակ՝ մոխրագույն տուփով «Արարատ» տեսակի սիգարետի գինը բարձրացել է 60-70 դրամով. օրեր առաջ այն 730 դրամ էր, այժմ վաճառվում է 790-800 դրամով: Տեղական արտադրության մեկ այլ տուփով «Արարատ» ծխախոտը 740 դրամից թանկացել է՝ դառնալով 790 դրամ: ՀՀ ներմուծվող ծխախոտի գինը բարձրացել է 10-20 դրամով:

Օրինակ՝ Winston սիգարետի գինը 570 դրամից բարձրացել է՝ դառնալով 580 դրամ, սուպերմարկետ կա, որտեղ այն 600 դրամ է: Camel-ը 5 դրամով է բարձրացել, Monte Carlo-ն թանկացել է 10 դրամով. այն 400 դրամից դարձել է 410 դրամ: Ի դեպ, սիգարետի շուկայում ոչ միայն օրեր առաջ են գնային փոփոխություններ տեղի ունեցել, այլ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ծխախոտային արտադրատեսակների 0.5 տոկոս գնաճ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը