Աշխարհ

22.11.2021 20:20


Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրը 1000 դոլարից ցածր

Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրը 1000 դոլարից ցածր

Գազի գինը Եվրոպայում բորսայական աճուրդներում երկուշաբթի իջել է հազար խորանարդ մետրը 1000 դոլարից ցածր, վկայում են ICE բորսայի տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը։

Նիդեռլանդներում, TTF հաբում դեկտեմբերյան ֆյուչերսի գինն իջել է մինչեւ հազար խորանարդ մետրը 993 դոլար կամ 85 եվրո 1 ՄՎտ/ժամի համար (ելնելով դոլարի հանդեպ եվրոյի ընթացիկ փոխարժեքից՝ ICE բորսայում գները ներկայացված են եվրոյով 1 ՄՎտ/ժամի համար)։

Եվրոպայում գազի գնի ընդհանուր նվազումը օրվա սկզբից կազմում է 2,4 տոկոս։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը