Լրահոս

11.07.2011 10:08


Քադաֆիի որդին հայտարարել է, որ Տրիպոլին բանակցություններ է վարում Փարիզի հետ

Քադաֆիի որդին հայտարարել է, որ Տրիպոլին բանակցություններ է վարում Փարիզի հետ

«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սայիֆ ալ–Իսլամը ալժիրյան «Էլ Խաբար» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր երկրի իշխանությունները բանակցություններ են վարում Ֆրանսիայի կառավարության, այլ ոչ թե վարչակարգի հակառակորդների հետ։

«Ճշմարտությունն այն է, որ մենք բանակցություններ ենք վարում Ֆրանսիայի, այլ ոչ թե ապստամբների հետ։ Նիկոլյա Սարկոզիի մոտ ուղարկված մեր բանագնացը հայտնել է, որ նախագահն իրեն շատ հստակ ասել է՝ ապստամբների խորհուրդը իրենք են ստեղծել, և առանց իրենց աջակցության ու զենքի այդ խորհուրդը չէր կարող գոյություն ունենալ»,–ասել է Սայիֆ ալ–Իսլամը։

«ՌԻԱ նովոստի»–ին փոխանցում է, թե Քադաֆիի որդու խոսքերով՝ ֆրանսիական կողմը հայտարարել է, որ համաձայնության գալուց հետո իրենք կհարկադրեն դադարեցնել խորհրդի գոյությունը։

Սայիֆ ալ–Իսլամի հարցազրույցից մի քանի ժամ առաջ Ֆրանսիայի արտգործնախարար Ժերար Լոնգեն հայտարարել է, թե եկել է ժամանակը, որ լիբիական հակամարտության երկու կողմերը նստեն կլոր սեղանի շուրջ և սկսեն բանակցությունները քաղաքական որոշում գտնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը