Լրահոս

11.07.2011 00:27


Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 48) էլեկտրոնային տեղեկագիրը, որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

1. Եվրոպական աստղագիտական համագումարը Սանկտ Պետերբուրգում

2. Անանիա Շիրակացուն նվիրված սեմինար Բյուրականում, 13-14 հուլիսի 2011թ.

3. Տիեզերական մնացորդային բեկորների հայտաբերման հայ-ռուսական նախագիծը

4. Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամը /ANSEF/ հայտարարում է 2012թ. դրամաշնորհների մրցույթ

5. Բյուրականի աստղադիտարանը /ԲԱ/ և Հայկական աստղագիտական ընկերությունը /ՀԱԸ/ համատեղ հայտարարել են տարեկան մրցանակ լավագույն գիտական հոդվածի համար

6. Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գիրքը

7.  Տարեդարձներ (Գոնսալո Ալկաինո – 75, Ռուդոլֆ Մուրադյան – 75, Ավետիք Գրիգորյան – 50):

Այս խորագրի վերջին նյութերը