Մեկնաբանություն

15.11.2021 11:39


Նիկոլը «Խաղաղության դարաշրջան» բերեց նաև ֆուտբոլում

Նիկոլը «Խաղաղության դարաշրջան» բերեց նաև ֆուտբոլում

Ֆուտբոլի թեմայից խոսելը միգուցե արդիական չէ այն պահին, երբ մենք շերտ առ շերտ պետություն ենք կորցնում, բայց ֆուտբոլին անդրադառնալը հնարավորություն կտա այլ տեսանկյունից էլ գնահատել Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը, որակը, «թԸմային» ոհմակիզմի կործանարար հետևանքները։

Ֆուտբոլում մենք միշտ էլ խնդիրներ ունեցել ենք։ Սա նոր չէ։ Չէինք կարող խնդիրներ չունենալ, քանզի ֆուտբոլի ազգային հավաքականը տվյալ պետության մակարդակի ուղիղ արտացոլանքն է։ Չի կարող լինել թույլ պետություն և ուժեղ ֆուտբոլային թիմ։ Առանձին դեպքերը մի կարճ ժամանակահատվածում ընդամենը բացառություններ են, որոնք հաստատում են կանոնը։

Առանձին փայլուն պահեր մեր հավաքականն էլ է ունեցել տարբեր տարիների, բայց դա հաշիվ չէ։ Ֆուտբոլը լուրջ ներդրում ու հետևողական աշխատանք է պահանջում, ինչը մեզանում չկա։ Դրա համար էլ ամեն ինչ, մեծ հաշվով, սիրողական մակարդակի վրա է ու տղաների էնտուզիազմի։ Իսկ էնտուզիազմով հեռու չես գնա։

Մեր պետությունը ֆուտբոլային աշխարհում դեռ չի կարող հավակնել լուրջ տեղերի, քանի դեռ նոր որակի երկիր չենք դարձել։ Առավել ևս հիմա՝ նիկոլական իշխանության փուլում հնարավոր չէ լուրջ արդյունքներ ակնկալել։

Ոմանց թվաց, թե հիմա մեր հավքականը հրաշքներ է գործելու, բայց դա ինքնախաբեություն էր, որն առաջացել էր 3 անընդմեջ հաղթանակի արդյունքում։ Հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։

Նիկոլի ամբոխավարությունը, դիլետանտիզմը և թայֆայականությունը ֆուտբոլում

Ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի փուլը։ Հայաստանն ընդգրկված էր «J» խմբում և իր սուրը «փառքով» դրեց պատյան՝ վերջին խաղում խոշոր հաշվով պարտվելով Գերմանիային։ Մենք խմբում ամենաշատը գոլ «կերած» (20) հավաքականների մեջ լավ դիրքում ենք միայն Լիխտեյնշտեյնի համեմատ։ Մեր հավաքականը առաջին 3 խաղից հետո դժբախտ ու դժգույն տեսք ուներ։ Նիկոլի պես։

Ասել, որ այլ բան էր սպասվում մեր հավաքականից, սխալ կլինի։ Հատկապես երբ Նիկոլն էն գլխից ամբոխավարությունը, թայֆայականությունը, դիլետանտիզմը, շարիկովիզմը բերեց նաև ֆուտբոլ։

Ինչպես որ պետական կառավարման համակարգում է նա առաջնորդվում խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքով ու անգրագետներին լցնում այնտեղ, այնպես էլ ֆուտբոլում վարվեց։ Նիկոլը մի թուրքամետ ու ադրբեջանամետ կայքի խմբագիր Արմեն Մելիքբեկյանին ապօրինություններով, զոռբայությամբ դարձրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իսկ սրա առաջին տեղակալ նշանակեց «Հայկական ժամանակ» գռդոնչի թերթում սպորտային մեկնաբան աշխատող Արմեն Նիկողոսյանին։ Ուրեմն էս դիշովկեքը զավթեցին ֆեդերացիան, սկսեցին վարվել դրա հետ այնպես, ինչպես Նիկոլը Հայաստանի ու Արցախի հետ, այսինքն՝ ավիրել, թալանել, փլել, ոչնչացնել։

Այս պայմաններում բնական է, որ մեր հավքականը պետք է տանը խոշոր հաշվով իրար հետևից պարտվի։ Նիկոլը ո՞ր ոլորտում խայտառակ կադրային քաղաքականություն չի վարել, որ ֆուտբոլում չվարեր։ Նիկոլը ո՞ր ոլորտը չի տապալել, որ ֆուտբոլը չտապալեր։

Ի դեպ, հիշո՞ւմ եք, թե ինչեր էր խոստանում «ժողովրդի» վարչապետը պատերազմից ընդամենը 6 օր առաջ։ Նյուվասյուկիստական ցուցանիշների մեջ նաև ֆուտբոլի թեմա կար։ Թե բա մինչև 2050 թվականը պետք է մեր ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնենք աշխարհի կամ եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Այսինքն՝ Նիկոլը «Խաղաղության դարաշրջանի» պես մի բան էր խոստանում նաև այս ոլորտում, բայց սև «Խաղաղության դարաշրջան» բերեց՝ իր դրածո ֆեդերացիայի ղեկավարության ձեռքերով։

Մրցանակակիր դառնալու շանս մեր հավաքականը միգուցե մինչև 2050 թվականը կունենա, բայց հաստատ ոչ սրանց դրած հիմքերով։ Ինչքան շուտ հեռացվեն նիկոլենք, այնքան մեր երկիրն ու ֆուտբոլն առողջացնելու հնարավորությունները կտրուկ կմեծանան։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․։ Նախկինում թունդ ընդդիմադիրներն ու պայքարիստները մեր ֆուտբոլի ազգային հավաքականի վատ արդյունքների դեպքում պահանջում էին Ռուբեն Հայրապետյանի՝ «Նեմեցի» հրաժարականը ՀՖՖ–ի նախագահի պաշտոնից։ Հիմա նույն այդ շրջանակները լուռ են։ Լուռ են, քանզի իրենք են դարձել իշխանություն կամ սնվում են իշխանական լափամանից։ Կամ էլ՝ հրահանգ չունեն, որ «քաղաքացիական ակԾիվիստ» խաղան։

Նույն Արմեն Մելիքբեկյանը, որը «Նեմեցի» ասած՝ ծակ կոշիկով դարձավ ՀՖՖ նախագահ, իսկ հիմա մեծահարուստ «հեղափոխական» է, նախկինում պայքարիստ էր ներկայանում ու պահանջում ՀՖՖ նախագահի հրաժարականը։ Հիմա ինքը հրաժարական չի տալիս։ Վիվառոյի գրասենյակի հետ մեր ներքին առաջնության մեջ «թվեր» բռնող Արմենը ինչո՞ւ հրաժարական տա։ Չէ՞ որ ինքը վերջապես հաղթահարել է աղքատությունն իր գրպանում։ Նիկոլի, Ալենի ու ասֆալտի օլիգարխ դարձած մյուս «հեղափոխականների» պես։

Այս խորագրի վերջին նյութերը