Աշխարհ

04.11.2021 15:34


Բաքվում հայտարարել են դիվանագիտական խողովակներով համագործակցության «3+3» ձևաչափի քննարկման մասին

Բաքվում հայտարարել են դիվանագիտական խողովակներով համագործակցության «3+3» ձևաչափի քննարկման մասին

Բաքուն շարունակում է դիվանագիտական խողովակներով գործընկերների հետ քննարկել «3+3» տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի ստեղծման հարցը անդրկովկասյան երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը։

«Այդ ձևաչափը կսահմանի տարածաշրջանում հետագա համագործակցության ուղղությունները։ Ներկա պահին այդ առիթով շփումներ են տեղի ունենում դիվանագիտական խողովակներով։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը սատարում է այս գործընթացին,-ասել է նա։- Մենք պատրաստ ենք այդ ձևաչափի հիման վրա շարունակել մեր բանավեճերը և ստեղծել նոր մեխանիզմ, տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը