Մեկնաբանություն

29.10.2021 14:43


«Հեղափոխական» օլիգարխիան

«Հեղափոխական» օլիգարխիան

Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր հաճախորդ աշխատելու տարիներին հնդկական սերիալի սիրահարների մոտ աչոկներ էր հավաքում հակաօլիգարխիկ հայտարարություններով։

Նա «տակից» փող էր վերցնում հարուստներից ու «վրայից» քննադատում ․․․ հարուստ մարդկանց։ Դա էլ էր արվում հնդկական սերիալի սիրահարների համար։

Նիկոլը սրբացնում էր աղքատությունն ու քննադատում իշխանություն–բիզնես սերտաճումը։ Ինքը սերտաճած էր իշխանական ու իշխանամերձ օլիգարխիային, «Հայկական ժամանակ» թերթոնը պահում էր շանտաժով փող կպցնելու միջոցով (այդ մասին կոնկրետ հայտարարություն է եղել), բայց «բուլաթ» գցած ատամը չէր փոխում ու գեղցիական ձևով էր հագնվում, որպեսզի համոզի սերիալների սիրահարներին, որ իրենցից մեկն է, համ էլ՝ Նիկոլն, իրոք, իրենցից մեկն է իր տեսակով․ ինչքան էլ հիմա գերհարստացել է, միևնույն է՝ նույն գեղցին է մնացել։

«Թավշյա» հեղափոխականների օլիգարխիկ հմայքը

2018–ի հեղափոխություն/իշխանափոխությունը տեղի ունեցավ հակաօլիգարխիկ խորագրի ներքո։ Նիկոլը քննադատում էր հարուստներին, խոստանում մեծահարուստներին խորհրդարան տանելու պրակտիկային վերջ տալ, տարանջատել իշխանությունն ու բիզնեսը, հրաժեշտ տալ խնամի–ծանոթ–բարեկամ մեխանիզմով կադրային քաղաքականությանը, բայց հենց դարձավ վարչապետ, խորացրեց բոլոր այն արատները, որոնց համար էին մարդիկ փողոց դուրս եկել, հավատացել Նիկոլին ու մերժել Սերժին։

Նիկոլը հիմա իր օլիգարխիկ բուրգն է կառուցում։ Այդ բուրգում կան «պեռվի կռուգ» մարդիկ, ովքեր մեծացնում են իրենց ունեցած հարստությունը (Խաչատուր Սուքիասյան) կամ զրոյից դառնում մեծահարուստ՝ «հեղափոխական» օլիգարխ (Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Տիգրան Ավինյան և այլն)։

Նիկոլական օլիգարխիկ համակարգը երկշերտ է։ Ներքևում «ուսապարկերն» են։ Սրանց կերակրում են պետբյուջեից հատկացվող աշխատավարձով ու պարգևավճարով։

Վերևններում գտնվողներին կրկին փայ է հասնում բյուջեից, բայց արդեն խոշոր պատվերների տեսքով՝ նախապես հայտնի ելքով մրցույթներ կազմակերպելով։ Ալեն Սիմոնյանն ու Սուրեն Պապիկյանը մասնագիտացել են ասֆալտի գործի վրա՝ դառնալով ասֆալտի օլիգարխներ։ Պետբյուջեից գումարներ են հատկացվում և այդ գումարների տնօրինման մրցույթը շահում է, օրինակ, Ալեն Սիմոնյանի եղբոր կազմակերպությունը, որը ֆորմալ առումով, ըստ մամուլի հրապարակումների, գրացված է հեռավոր գյուղում բնակվող մի տատիկի անունով (չշփոթել հեղափոխության տատիկի հետ)։

Պետբյուջեից օգտվում է նաև Խաչատուր Սուքիասյանը, ով 2018–ից հետո մտնում է բիզնեսի տարբեր ոլորտներ, այդ թվում՝ հեղուկ վառելիքի։

«Հետք»–ը վերջերս բացահայտել էր, որ Սուքիասյանի հետ փոխկապակցված «Մեգա թրեյդ» ընկերությունը շահել է ՊՆ–ին բենզին ու դիզվառելիք մատակարարելու տենդերը։ «Մեգա թրեյդը» 5 մլրդ 450 միլիոն դրամի դիմաց մատակարարելու է 4000 տոնա ռեգուլյար տեսակի բենզին և 6042 տոննա դիզելային վառելիք: Դա ավելի քան 11 միլիոն դոլարի գործարք է։ Ինչպես ասում են, բան չի փոխվել, միայն «թղթաբանությունը», այն է՝ նիկոլական «լայվերն» ու դեմագոգիկ ելույթներն են ավելացել։ Նախկինում վառելիքի տենդերները «Ֆլեշի» Բարսեղ Բեգլարյանն էր շահում (ի դեպ, այդ թեմայով նիկոլենք դատավարական գործընթաց են նախաձեռնել), ով մտերիմ էր Սերժ Սարգսյանի հետ։ Հիմա էլ վառելիքի տենդերը Խաչատուր Սուքիասյանն է շահում, ով ՔՊ–ական պատգամավոր է։

Ահա այսպիսին է Նիկոլի իրական դեմքը։ Թալանի դեմ խոսողը և պետական բյուջեն մսխողներին քննադատողը հիմա այնպես է ձեռքը մտցրել բյուջեի մեջ, որ ընկել է պույ-պույ մկնիկի օրը։ Թոշակառուների 3 տոկոսի համար 2.100 դրամով թոշակը բարձրացնելը թմբկահարում են (խայտառակ գնաճի պայմաններում), բայց իրենք արագ տեմպերով հարստանում են։ «Հեղափոխական» օլիգարխիան հենց այսպիսին է լինում։ Օրուելը ճիշտ էր, հայ ժողովուրդը՝ խաբվեց։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը