Լրահոս

28.10.2021 12:10


Երևանում կոտրել են հեռախոսների խանութի ապակին և թալանել այն

Երևանում կոտրել են հեռախոսների խանութի ապակին և թալանել այն

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, ավագ պարեկներ Վարդան Նիկոլյանի և Ռուսլան Միրզոյանի գլխավորությամբ Արաբկիր վարչական տարածքում շրջագայություն կատարելիս նկատել են, որ Կոմիտասի պողոտայի թիվ 23 հասցեում գործող «allcell.am» հեռախոսների և պլանշետների խանութ-սրահի ապակին կոտրված է, և 2 հոգի կասկածելի պարկերով փորձում են հեռանալ այդ վայրից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պարեկները, հետապնդելով նրանց, կարողացել են մեկին բռնել, իսկ մյուսը շենքերի արանքով դիմել է փախուստի։

Բռնվածը պարեկների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ հակապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Այս խորագրի վերջին նյութերը