Լրահոս

06.07.2011 13:27


Ստեփան Սաֆարյան. «Քաղաքականությունն իսկապես երկուստեք կլոունադայի վերածելու վայր չէ»

Ստեփան Սաֆարյան. «Քաղաքականությունն իսկապես երկուստեք կլոունադայի վերածելու վայր չէ»

–Ինչպիսին էլ լինի իմ վերաբերմունքն ընդհանուր առմամբ երկխոսության գործընթացի վերաբերյալ, ես կարծում եմ, որ քաղաքականությունն իսկապես երկուստեք կլոունադայի վերածելու վայր չէ, ինչպես Տեր–Պետրոսյանն էր ասում,–«7օր»–ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսպես է արձագանքել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերին։

–Ցավալի է, որ հրապարակային քաղաքականությանը տրվել են նման որակներ։ Ես՝ որպես այս երկրի քաղաքացի, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, ուղղակի ուզում եմ տեսնել մակարդակ և նաև բարձր ուղենիշեր քաղաքականության մեջ, ըստ որում՝ բոլոր կողմերից,-ավելացրել է Ս. Սաֆարյանը՝ ավելացնելով,–կողմերի փոխադարձ անվստահությունն ուղղակի անզեն աչքով տեսանելի է։ Եվ այդ փոխադարձ անվստահությունը չհաղթահարելը և խոսելը լուրջ գործընթացի մասին իրատեսական չէ։ Հետևաբար, մենք ընդամենն ականատես ենք լինում, որ երկու կողմերի համար մի փոքրիկ վրիպումը կարող է ուղղակի դառնալ նախկին դիմակայության շրջանը վերհիշելու և առճակատման գնալու առիթ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը