Մեկնաբանություն

23.10.2021 18:05


Հայաստանի շուրջ, Հայաստանի վրա, բանակցային սեղանի տակ

Հայաստանի շուրջ, Հայաստանի վրա, բանակցային սեղանի տակ

Արցախյան 44–օրյա պատերազմից հետո արմատական բաներ են փոխվել։ Հայաստանն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ։ Նիկոլական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով նախկինում ՊՆ փոխնախարար էր աշխատում, «շուստրիաբար» և «մենք ի՞նչ կապ ունենք» ոճի մեջ հայտարարում է, որ եթե Արցախում կրակում են, ապա այդ մասին պետք է ոչ թե իրենց հարցեր տան, այլ ռուսներին։

Ցավալին այն է, որ Հայաստանն այլևս ինքն իր անվտանգության երաշխավորն էլ չէ։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, և հիմա այլ պետություններ են փորձում իրենց շահերը առաջ մղել Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներում։ Բանակցություններն ընթանում են ոչ թե Հայաստանի մասնակցությամբ, այլ Հայաստանի շուրջ։ Հայաստանն այդ բանակցություններում նոմինալ ներկայություն ունի։ Նիկոլ Փաշինյանը մտել է բանակցային սեղանի տակ ու սպասում է, թե ինչ են որոշելու մյուսները։

Տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ շուտով կարող է որոշակի համաձայնագիր կնքվել՝ երկրորդ «նոյեմբերի 9»–ի տեսքով։ Թե երբ կլինի այդ համաձայնագիրը, դեռ պարզ չէ։

Այս փուլում բոլորը հստակեցնում են իրենց շահերն ու սահմանում կարմիր գծերը։

ՌԴ նախագահ Պուտինը հայտարարում է, որ պետք է լինի հայ–ադրբեջանական սահմանների գծում ու զատում՝ համաձայն ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբում առկա 1920–ի քարտեզի։ Նա նաև նշել է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։

ՌԴ–ն կողմ է «3+3» բանաձևին (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և համոզված է, որ առանց ՌԴ միջնորդության ոչ մի հարց չի կարող լուծվել այս տարածաշրջանում։

Մոսկվայում կարծում են, որ Արցախի հարցը պետք է վերջնական լուծում ստանա ավելի հարմար ժամանակներում, իսկ այս պահին կարևորն Արցախում հայերի անվտանգությունն ապահովելն է։ Խաղաղապահները հենց այդ առաքելությունն ունեն։ Ինչ վերաբերում է Արցախի հարցով բանակցություններին, ապա ըստ Կրեմլի՝ դրա լուծման օպտիմալ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

Իրանը դեմ է քարտեզների վերաձևմանը և դեմ է Սյունիքի միջանքով թուրքական աշխարհի ցամաքային միավորմանը։ Իրանը նույնպես կողմ է «3+3»–ին։

ԱՄՆ–ը և ԵՄ–ն դեմ են «3+3»–ին և փորձում են դուրս չմնալ տարածաշրջանային զարգացումներից։ Նրանց հիմնական գործիքներն են Վրաստանն ու Թուրքիայի հետ հակառուսական խաղը։

Թուրքիան պահանջում է Սյունիքի միջանցք ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Նույն տեսակետին է նաև Ադրբեջանը։

Հայաստանն, ինչպես վերևում նշվեց, վերածվել է օբյեկտի։ Նիկոլը հայտարել է «խաղաղության դարաշրջանի» մասին ու զիջում է Ադրբեջանին այն, ինչ պահանջում է Ալիևը՝ զուգահեռաբար նվաստանալով նրա առաջ։

Սա՛ է այսօրվա պատկերը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը