Լրահոս

23.10.2021 13:10


Երևանում Mercedes-ը վերածվել է մոխրակույտի

Երևանում Mercedes-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտոմեքենայի հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-դ վաշտի կրտսեր պարեկ Բարսեղյանից, ով հայտնել է, որ Արտաշատի խճուղու սկզբնամասում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան վարելիս է եղել Լենդրուշ Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը