Աշխարհ

22.10.2021 16:49


Թուրքիայում վերջին 13 տարում գրանցվել է սպառողների վստահության ինդեքսի ամենացածր ցուցանիշը

Թուրքիայում վերջին 13 տարում գրանցվել է սպառողների վստահության ինդեքսի ամենացածր ցուցանիշը

2021թ. հոկտեմբերին Թուրքիայում սպառողների վստահության ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.6 տոկոսով՝ կազմելով 76.8 նիշ։ Նման տեղեկություն է հայտնել Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TUIK):

Նշվում է, որ այս ցուցանիշը Թուրքիայում 2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո գրանցված ամենացածր արդյունքն է։ Վերջին ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2008թ. նոյեմբերից (73.9 նիշ) 2009թ. հունվարն ընկած ժամանակահատվածում։

Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2004թ. սկսած այդ երկրում սպառողների մոտ շարունակվում են վատատեսական տրամադրությունները։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը